ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երկուշաբաթի, 11 Փետրվար 2013 19:02

 

“Միավորված հայեր” կուսակցության կողմնորոշումը

2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ

 

“Միավորված հայեր” կուսակցությունը` որպես ազգային-հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր և կայուն պետականության կողմնակից` երրորդ ուժ, վերլուծելով ՀՀ Նախագահական ընտրությունների հետ կապված` այս օրերի իրավիճակը, քարոզարշավներում հնչող թեկնածուների ծրագրային դրույթները, սոցիալ-տնտեսական ոլորտում տրվող խոստումները, ինչպես նաև` “Միավորված հայեր” կուսակցության, “Երիտասարդ քաղաքագետի դպրոցի” կողմից Երևան քաղաքում և մարզերում անցկացրած սոցիալական հարցումների արդյունքները.

Հայտարարում է

1. ՀՀ նախագահի թեկնածու գործող Նախագահը, չունի լուրջ մրցակից` թեկնածուները համատեղ չեն կարողանալու հաղթահարել 30 %-ոց շեմը և, հետևաբար, նա չունի կարիք աջակցության քաղաքական և այլ ուժերի կողմից:

2. Առաջիկա հինգ տարիների ընթացքում, որպեսզի ՀՀ նախագահը կենսագործի իր նախընտրական ծրագիրը, ուղեցույց ունենալով “Դեպի ապահով Հայաստան” կարգախոսը, անհրաժեշտ է, որ կյանքի կոչվեն “Միավորված հայեր” կուսակցության կողմից բազմիցս անգամ հնչեցրած հետևյալ գերակա խնդիրները.

- սահմանադրության ոլորտում`

  • նվազեցնել 50 տոկոսով Ազգային ժողովի պատգամավորների թվաքանակը, վերացնել նրանց անձեռնմխելիության ինստիտուտը և կանոնակարգել պատգամավորի ետկանչումը,

- տնտեսական ոլորտում`

  • օլիգարխներին բերել իրավական դաշտ և նպաստել իշխանությունը զավթած այդ անձանց անցնելու պատմության գիրկը,
  • մանր և միջին բիզնեսի համակողմանի հովանավորությամբ` աջակցել միջին խավի ձևավորմանը,
  • աջակցել պետական հովանավորությամբ գյուղատնտեսության զարգացմանը (ոռոգման ջրի ու պարարտանյութերի անվճար տրամադրում, երկարաժամկետ վարկերի նվազագույն տոկոսադրույքով տրամադրում, հողի հարկի դրույքաչափի իջեցում, գյուղմթերքների շուկայի անմիջնորդ վերադարձ գյուղացուն),

-սոցիալական ոլորտում`

  • կտրուկ բարելավել միայնակ, բազմազավակ մայրերի և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, որը կլուծի հայ ազգի բազմացման խնդիրը,

-արտաքին քաղաքականության ոլորտում`

  • սատարել Արցախի` որպես բանակցային գործընթացի իրավահավասար կողմի ազատ ինքնորոշմանը, ընդհուպ` Հայասատանի Հանրապետության կողմից անկախության ճանաչումը,
  • հասնել 1921թ. Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի վերանայմանը` որպես բոլոր ժամանակների միջազգային իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարման փաստի:

 

“Միավորված հայեր” կուսակցությունը պատրաստ է աջակցելու երկրի նախագահին վերը նշված հիմնախնդիրները կյանքի կոչելու համար:

Ռուբեն Ավագյան

“Միավորված հայեր” կուսակցության

քաղաքական խորհրդի նախագահ,

իրավաբան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

11.02.2013թ.

 

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Հինգշաբթի, 13 Դեկտեմբեր 2012 11:33

“Միավորված հայեր” կուսակցության հարգելի´ անդամներ և համախոհներ, հարգարժա´ն հայրենակիցներ

Ազգային Ժողովի մայիսյան ընտրությունները ևս մի անգամ ցույց տվեցին, որ իշխանությունը և օլիգարխների կապիտալը փոխշաղկապված են, ներդաշնակ ու անբաժանելի են: Գաղափարախոսությունը ինչքան էլ որ այն կատարյալ լինի ոչ տեղ ունի հանրության մեջ, ոչ էլ` ուժ: Ցավոք, Հայաստանում այն այսօր մեռած է: Դրանում ևս մի անգամ համոզվեցինք դեկտեմբերի 4-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով Գյումրիում և Երևանում տեղի ունեցած ընտրությունները պատգամավորական երկու թափուր մանդատների համար: Երբ “շռնդալից հաջողությամբ” Հանրապետական կուսակցության երկու անդամներ “ջախջախիչ պարտության” մատնեցին այլ կուսակցությունների առավել փորձված, հանրության կողմից ճանաչված և ընդունված պատգամավորական թեկնածուներին: Այսինքն, ի±նչ գաղափարախոսության կամ գործնական արժանիքներ, երբ առկա են վարչական և ֆինանսական լծակները:

 
Ժամանակն է թոթափելու PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Կիրակի, 14 Հոկտեմբեր 2012 08:53

Վերջին ժամանակներս քաղաքական տարբեր ուժերը ավելի հաճախ են անդրադառնում մարտի մեկի իրադարձություններին` պահանջելով ստեղծել նոր հանձնաժողովներ դեպքերի քննության համար:
Հարց է ծագում. ի՞նչն է պատճառը, որ հատկապես ընդդիմադիր դաշտում ակտիվացրել են «մարտի մեկի» շահարկումը: Իսկապես, որտե՞ղ է «թաղված շան գլուխը»:
Ցանկացած հանձնաժողով,  կազմված ընդդիմադիր կամ դիմադիր դաշտի ներ, հետապնդում է մեկ նպատակ` օգտագործելով կամ սքողելով  իրականությունը հարված հասցնել հակառակ կողմին:
Վրեժխնդրության մոլուցքը, որով տառապում է ՀԱԿ-ը, ոչ մի լավ հետևանքի չի հանգեցնի: Անհասկանալի է, քանի որ ժամանակին, ղեկավարելով երկիրը, ներկայիս ՀԱԿ-ը պարզապես չքավորության մատնեց այն: Նրանց թվում էր  թեԲ  Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես այդ գործընթացի նախաձեռնող  ու իրականացնող , և թեԲ Գագիկ Ջհանգիրյանը`  որպես այդ տարիների գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ: Գուցե, վերջապես, նրանց վրա Աստծո հայտնությու՞նն է իջել, և նրանք ցանկանում են պետության ու սեփական ժողովրդի առջև գործած մեղքերը հրապարակայնորեն ընդունել, այդ թվում` մարտի մեկի դեպքերին ՀԱԿ-ի անդամների ակտիվ մասնակցությունը: Եթե այդպես է, ապա դա խիստ գովելի է, և մենք ողջունում ենք  նման համարձակ քայլը:
Սակայն խիստ կասկածելի, անտրամաբանական են ՀԱԿ-ի քայլերն ու հայտարարությունները. ճշմարտությունը պարզելու համար մեր ժամանակներում անիմաստ է  միայն մեկ քաղաքական ուժի կողմից որևէ հանձնաժողովի կազմումը: Եվ ինչքան էլ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հավաստի իրենց սկզբունքայնության և անաչառության մասին, միևնույն է` առկա են իրենց  իսկ պատճառով Հանրապետության ալան-թալանն ու ժողովրդի ծայրաստիճան չքավորությունը, և, որպես դրանց անմիջական հետևանք, մարտիմեկյան դեպքերն ու  այն ուժերը, ովքեր փորձեցին քաղաքական ավանտյուրայի միջոցով կառավարման լծակները շրջել կամ պահել իրենց ձեռքում:

 
21-ամյակ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2012 21:45

Հայաստանի Հանրապետությունը 21 տարեկան է: Առողջ դատողությամբ ոչ մի ազգ մարդկության պատմության ընթացքում դեռ չի հրաժարվել ազատ և անկախ ապրելակերպից:

Մենք նույնպես հպարտանում ենք, որ երկրորդ հանրապետությունից հետո մեր Հայրենիքը գտնվում է անկախության մեջ: Անկախություն, որ տեսավ և° դրականը, և° բացասականը:

Մենք ուրախանում էինք ազգային միասնության զարթոնքով, արցախյան ազատամարտերով: Սակայն չէինք սպասում, որ կարող են մեր ժողովրդի որոշ զավակներ օգտվել ստեղծված հանգամանքներից, «սեփականաշնորհել» ժողովրդի անկախությունը և վերածվել մի չարորակ ուռուցքի:

Այսօր իշխանամետ ունևորները, քաջ գիտակցելով իրենց անպատժելիությունը, բացահայտորեն գնալով կեղծիքների, խեղաթյուրեցին Ազգային Ժողովի ընտրությունները. սակայն 2012-ը արդեն 2008 թվականը չէր

Չնայած հասարակությունը խոնարհել է իր մեջքը իրեն կեղեքողների առջև, արդեն ընդվզում է և իր ձայնը բարձրացնում հանուն իրական ազատության:

Մենք շնորհավորում ենք բոլորին` Հայաստանի անկախության կապակցությամբ, և հույս հայտնում, որ կակտիվանա ժողովրդական պայքարը իր անկախության, բարեկեցության, իր զավակների ապագայի համար: Կցանկանանք, որ նախագահական նոր ընտրությունները լուծեն ազգի առջև ծառացած հրատապ խնդիրները:

«Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհուրդ

 
Իշխանությունը վերադարձրե՛ք ժողովրդին. «Միավորված հայեր» կուսակցություն PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 04 Դեկտեմբեր 2012 00:00

«Մայիսյան խորհրդարանական ընտրությունները  տեղի ունեցան ընտրակեղծիքների և վախի մթնոլորտում, իսկ նման  պայմաններում գաղափարախոսությունը կյանքի կոչելը դժվար է», – այսօր` նոյեմբերի 29-ին, «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց  «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը և հավելեց. «Ստեղծված իրավիճակում «Միավորված հայեր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել այս ընտրություններին»:
Վերջինս նշեց, որ իրենց կուսակցությունը քաղաքական դաշտը բաժանում է երեք մասի՝ իշխանություն, ընդդիմություն և երրորդ ուժ, որն էլ ներկայացնում է իրենց կուսակցությունը:
«Երրորդ  ուժը պետականամետ է, որի հիմքում ընկած է ազգի շահը, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին՝ ինչպես նշված է սահմանադրության մեջ», – նշեց կուսակցության նախագահը` ավելացնելով. «Պետք է ոտքի կանգնեն իրապես երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ և պետք է զարթնի ժողովրդի խիղճը»:
Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության այլընտրանք լինելու հարցին` Ռուբեն Ավագյանն ընդգծեց. «Իսկ ու՞մ է այլընտրանք Գագիկ Ծառուկյանը.  գործող նախագահն այլընտրանք չունի այսօր, քանի որ հենված է օլիգարխների կապիտալի և վարչական ռեսուրսների վրա»:
Միավորված հայեր կուսակցության կարծիքով  քայլեր կան, որոնք առաջնային են. «Օլիգարխները պետք է անցնեն պատմության գիրկը, պետք է կրճատվի պատգամավորների թիվը, վերացվի պատգամավորների անձեռնամխելիության ինստիտուտը»: Իսկ թե ինչպես կարելի է հասնել այս ամենին Ռուբեն Ավագյանը նշեց. «Ակտիվ պայքարի միջոցով, այդ պայքարը կուսակցությունը շարունակելու է մինչև 2018թ., մինչև հաջորդ նախագահական ընտրություններ»:

 
Այլընտրանք` երրորդ ուժ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2012 21:46

Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ



ՀՀ Նախագահը հրավիրած խորհրդակցության ժամանակ մասնավորապես հայտարարեց.
««Հանդիպման նախաձեռնությունն իմն է, և ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել: Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թևերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում: Այսօրվա հանդիպման առիթը Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին: Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ-երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարևոր թեմաներով:

1. Սաֆարովի գործով:

Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի և արդարության վիժեցում: Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում:

 
Լրահոս PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2012 21:43

Նվազագույն աշխատավարձը կկրկնապատկվի: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կառավարություն ներկայացրած տեղեկանքում նշված է, որ 2012-2017 թվականների ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում: Այսինքն` նվազագույն աշխատավարձը ներկայիս 32.5 հազ. դրամի փոխարեն կսահմանվի 72.5 հազ. դրամ:

 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 38
Joomla template by a4joomla
Mhktert.am 2011-2012 All Rights Reserved.
Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only.
Republication or redistribution of Mhktert.am content is expressly prohibited without the prior written consent. Tel: +374 (99) 411 422, +374 (99) 628143 e-mail: miavorvac-hayer@mail.ru